Իսկ եթե մի պահ կողմ դնենք զգացմունքայինը և պատկերացնենք, որ ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվում է և հանդես է գալիս միասնական թեքնածուով՝ անկախ նրանից, թե որ ուժից ինքը կլինի, դժվար թե լինի մի մարդ, որը կարա կասկածի տակ դնի այդ թեքնածուի հաղթանակ տանելու մեծ հավանականությունը: Եվ այդ պարագայում հասարակությունը շատ մեծ դեր է ստանձնելու, քանի որ կանգնելու է մի պարզ ընտրության առջև՝ թողնել ամեն ինչ այդպես, ինչպես կա, թե փորձ անել ինչ-որ փոփոխություն անել: Եվ հենց հասարակության դերի բարձրացման հետ են նաև կապված Սերժ Սարգսյանի իրար հետևող խորհրդակցությունները, քանի որ ինքը ուզում ա ցույց տա, թե ինչ «կամեցող» ա ինքը, թե ինչ «սրտացավ» ա այս երկրի համար:
Նավակ Ճոճողը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել